Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով, բուժվածներինը՝ 32-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 44 հազար 845-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 40 հազար 121-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1038 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 219 հազար 177-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 900-ի, ևս 275 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 549 մարդ: