Առողջապահության համաշխարհային կազմակերպության գխավոր (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի ամենաբարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց՝ տարեցներին, կողմնակի հիվանդություններ ունեցող անձանց։
Ժնևում կայացած ասուլիսում նա նաև հայտարարել է, որ ԱՀԿ-ն որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն չի տա, քանի դեռ չի ապացուցվի դրա անվտանգությունը։