Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները:
Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը` օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
Հիշեցնենք, որ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Գրանցվել է մահվան 14 դեպք: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված 3 անձ, նախաքննությունը շարունակվում է: