Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մի շարք կադրային փոխատեղումներ է իրականացրել կառավարության կազմում, այդ թվում` դրա ուժային բլոկում։
Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնին։ ՊԱԿ նոր նախագահ է նշանակվել Իվան Տերտելը, որ մինչ այդ աշխատում էր որպես Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավար։
Լուկաշենկոյի մեկ այլ հրամանագրով Մինսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Անատոլի Սիվակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով կառավարության կենտրոնական ապարատ։ Այսուհետ նա զբաղեցնելու է Բելառուսի փոխվարչապետի պաշտոնը։