Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և այժմ նա գտնվում է տնային ինքնամեկուսացման պայմաններում։
Օգնականների խոսքով՝ 83-ամյա Բերլուսկոնին որոշել էր թեստավորվել Սարդինիա կղզում անցկացրած արձակուրդից հետո, քանի որ հենց Սարդինիան է վերջին շրջանում դարձել կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկը երկրում։
Սիլվիո Բերլուսկոնիի գրասենյակը իտալական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նախկին վարչապետն իրեն լավ է զգում և վիրուսի որևէ հստակ արտահայտված ախտանիշ չունի։
Բերլուսկոնին իտալական լրատվամիջոցներին նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հեռակա կարգով ակտիվորեն աջակցել իր այն կուսակիցներին, որոնք մասնակցում են այս ամիս կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։