Գերմանիայի կառավարության՝ Նավալնիի վերաբերյալ հայտարարությունից հետո ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման անհերքելի ապացույցների հայտնաբերման մասին Գերմանիայի կառավարության հայտարարությունից անմիջապես հետո ռուսական ռուբլու փոխարժեքը Մոսկվայի բորսայում կտրուկ անկում է արձանագրել։

Առևտրային այդ հարթակի պաշտոնական կայքում տեղ գտած վերջին տվյալների համաձայն` ռուսական արտարժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ մեկ ժամում նվազել է շուրջ 2 կետով` հասնելով 75 ռուբլի 32 կոպեկ ցուցանիշի։ Բորսայի տվյալներով` եվրոյի փոխարժեքի աճը ևս շարունակվում է։ Աշխատանքային օրվա ավարտին այն ընդհուպ մոտեցել է 90 ռուբլի մեկ դոլարի դիմաց ցուցանիշին։