Արա Ֆիդանյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին նշանակել է Ոստիկանության պետի տեղակալ:

Երեկ ստորագրված հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: