Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք: «Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 3 քաղաքացի:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունն Արցախում հաստատվել է 288 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, նշում է Արցախի առողջապահական գերատեսչությունը:
«Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10 հազար 535 փորձանմուշի հետազոտություն», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել: