Հունգարիան կրկին փակում է սահմաններն օտարերկրացիների առաջ` Covid-19-ի պատճառով

Հունգարիան սեպտեմբերի 1-ից կրկին փակում է սահմանները օտարերկրացիների առաջ` կորոնավիրուսի աճող դեպքերի պատճառով:

Արտերկրից հայրենիք վերադարձող հունգարացիներին էլ կարող են կարանտինից դուրս գալ միայն կրկնակի բացասական թեստից հետո: Վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, սահմանափակումները ուժի մեջ կմնան առնվազն մեկ ամիս:

Մի քանի շաբաթ է` Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվում` ստիպելով իշխանություններին խստացնել միջոցառումները: Ֆրանսիայի իշխանությունների որոշմամբ, Փարիզում և շրջակա արվարձաններում այսուհետ պարտադիր է դիմակ կրել հանրային վայրերում:

Երեկ երկրում վարակի ավելի քան 7 հազար նոր դեպք է գրանցվել` մոտավորապես այնքան, որքան համաճարակի պիկին` մարտի 31-ին:

Աշխարհում, ընդհանուր առմամբ, մինչ օրս վարակվել է մոտ 25 միլիոն մարդ, շուրջ 850 հազարը մահացել է, 17 միլիոնը` ապաքինվել: Մոտ 7 միլիոն մարդ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ: