Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Լեռնային Ղարաբաղի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը: