Առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել Ճապոնիայի վարչապետը։
Սինձո Աբեն Ճապոնիայի ամենաերկարակյաց վարչապետն էր․ նա առաջնորդում էր աշխարհի երորրդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն արդեն 8 տարի, ինչը ռեկորդային ժամկետ է Ճապոնիայի համար։
«Ցավում եմ, որ ստիպված եմ հեռանալ, սակայն չեմ ուզում, որ իմ առողջական խնդիրներն ազդեն պետական որոշումների կայացման վրա», - ասել է 65-ամյա առաջնորդը։
Աբեն տառապում է խոցային կոլիտից, ինչի պատճառով արդեն իսկ մեկ անգամ հրաժարական էր ներկայացրել 2007 թվականին։