Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում:
Կուսակցության Ազգային համագումարի պատվիրակներն առաջադրել էին Սպիտակ տան գործող ղեկավարին չորս օր առաջ:
Թրամփի մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, նա դեմոկրատների թեկնածուն է դարձել մեկ շաբաթ առաջ:
Ըստ վերջին հարցումների ՝ ամերիկացիների մոտ 50 տոկոսը պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, Թրամփը նրանից մի քանի տոկոսով հետ է մնում: