Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Մոլդովայի Անկախության օրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին երկրի Անկախության օրվա առթիվ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման հարցում: Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան»:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամական ավանդույթների վրա: Պատրաստակամ ենք ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար» :