Վիսկոնսինի նահանգում` Կենոշա ավանում, նոր բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկաններն անցած կիրակի օրը հրազենով կրակ են բացել սևամորթ Ջեյքոբ Բլեյքի վրա: Նա ծանր վիրավորվել է և հիմա գտնվում է հիվանդանոցում:
Կենոշայում անմիջապես սկսվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են զանգվածային անկարգությունների և բախումների: Երեք օր տևող բախումներում զոհվել է առնվազն երկու մարդ: Կան վիրավորներ:
Վիսկոնսինի նահանգապետի որոշմամբ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններում կան բռնությունների մասին վկայող կադրեր:
Կենոշա ավանի դեպքերից հետո ռասայական խտրականության դեմ ցույցեր են սկսվել նաև Պորտլենդում և Լուիսվիլում: