Արմեն Սարգսյանն իր զորակցություն է հայտնել այսօրվա պայթյունից տուժածներին

Նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։

Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ հնարավորինս արագ կվերացվեն պատահարի հետևանքները, կկարգավորվի բոլոր այն բնակիչների կեցության խնդիրը, որոնց բնակարանները մասամբ վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են պայթյունից։