Երկուշաբթի օրը Մինսկում ձերբակալվել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին: Նրանց մեղադրում են չարտոնված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու մեջ:
Իշխանության խաղաղ փոխանցման հարցով Ընդդիմության համակարգող խորհրդի դեմ ավելի վաղ բելառուսական իրավապահները քրեական գործ են հարուցել` «պետական իշխանության զավթման, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու փաստերով»։
Խորհրդին բացի քաղաքական գործիչներից, քաղաքացիական ակտիվիստներից, անդամակցում է նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը: