Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 23 միլիոնը, մահվան դեպքերինը` 800 հազարը

Կորոնավիրուսի թեստ հանձնելիս, արխիվ

Կորոնավիրուսի զոհերի թիվը աշխարհում հատեց 800 հազարի շեմը, վարակակիրների թիվն անցել է 23 միլիոնը:

Միացյալ Նահանգներում վարակված է 5 միլիոն մարդ, զոհերի թիվը շուրջ 180 հազար է: Մահացության ցուցանիշներով Միացյալ Նահանգներին հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան: COVID-19 հիվանդության հիմնական օջախը համարվում է արևմտյան կիսագունդը, որին բաժին է հասնում ընդհանուր վարակակիրների թվի կեսը:

Համաճարակը ծանր սոցիալական և տնտեսական հարված է հասցրել մասնավորապես Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին, որտեղ բնակչության մոտ 37 տոկոսը կարող է հայտնվել աղքատության շեմին, նախազգուշացնում են ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի գիտնականները:

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում կտրուկ աճում է նաև եվրոպական երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իտալիայում: