Ռուսաստանը՝ Մինսկի խմբի իր գործընկերների հետ, աշխատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը "Труд" թերթին տված հարցազրույցում։
Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսին սկսված բախումներին, պնդելով, թե դրան նպաստել են մի շարք պատճառներ։ «Առանցքայինը բնականաբար այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Դրան ավելացավ սահմանի երկու կողմերում հանրության թեժացումը և աշխարհագրությունը»:
«Յուրատեսակ ձգան դարձավ հայկական կողմի որոշումը՝ վերագործարկել հին սահմանակետը, որը տեղակայված է ադրբեջանական խողովակաշաշերից 15 կմ հեռավորությամբ», - ասել է Լավրովը, պնդելով, թե դե ոմանց մոտ ընդգծված մտահոգություն է առաջ բերել, ինչին մյուսները չարդարացված պատասխան են տվել՝ արդյունքում գործի դնելով դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով։