Հյուսիսային Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցությունը 2021 թվականի հունվարին համագումար կհրավիրի՝ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված հնգամյա նոր պլան հաստատելու նպատակով։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը՝ խոստովանելով, որ վերջին շրջանում երկիրը բախվել է մի շարք լուրջ բարդությունների։
«Մենք պետք է հետագա պայքարի ճիշտ մարտավարություն և ռազմավարություն ընտրենք՝ դասեր քաղելով նախորդ հինգ տարիների զարգացումներից», - Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքերն է մեջբերել երկրի պետական հեռուստատեսությունը։
«Մենք մի շարք ասպարեզներում անսպասելի և անխուսափելի մարտահրավերների ենք բախվել», - հայտարարել է Կիմ Չոն Ունը։