Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, փաստաբանի վկայությամբ՝ նա թունավորված է:
RBC-ի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարի ինքնազգացողությունը վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:
Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը հայտարարել է, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է: