Քաբուլի վրա արձակվել է 14 հրթիռ

Ոստիկանները զննում են մեքենան, որից, ենթադրաբար, զինյալները հրթիռներ են արձակել, Քաբուլ, 18 օգոստոսի, 2020 թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծության, վիրավորվել է առնվազն 10 մարդ: Գրոհից հետո օտարերկրյա դեսպանատներն անմիջապես փակվել են:

Ընդհանուր հաշվով 14 հրթիռ է արձակվել Քաբուլի վրա, դրանցից 4-ը հարվածել են «Կանաչ գոտի» թաղամասին, որտեղ գտնվում են օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը և միջազգային կազմակերպությունների գրասենյակները:

Ձերբակալվել է երկու կասկածյալ: Միջադեպից ընդամենը ժամեր առաջ նախագահ Աշրաֆ Գանին մասնակցել է Աֆղանստանի անկախության օրվան նվիրված հանրային միջոցառմանը: