Արթուր Մեսչյանն այլևս Երևանի գլխավոր ճարտարապետը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում», - գրել է Մարությանը` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
Նա այս պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին: