Իսպանական իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում. այնտեղ վարակվածների աճի տեմպը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է:
Մադրիդում և զբոսաշրջային գոտիներում փակ են գիշերային ակումբները, բարերն ու ռեստորանները իրավունք ունեն աշխատել մինչև գիշերվա ժամը 1-ը: Արգելվում է նաև հասարակական վայրերում ծխելը, եթե սոցիալական հեռավորություն պահելու հնարավորություն չկա: Սահմանափակումներ են մտցվում ծերանոցներ այցելությունների դեպքում:
Ֆրանսիայում, արդեն երկրորդ օրն է անընդմեջ, նոր վարակների թիվը գերազանցում է 3 հազարը: Ավելի ու ավելի շատ քաղաքներ և համայնքներ դիմակ կրելը պարտադիր են դարձնում նույնիսկ փողոցում:
Ֆրանսիայի մայրաքաղաքը հայտարարվել է բարձր ռիսկի տարածք, ինչպես նաև Մարսելը:
Իտալիայի կառավարությունը առնվազն երեք շաբաթով փակում է բոլոր ակումբները, այժմ շրջանները զրկված են ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից, թե երբ վերաբացել դրանք: Բացի այդ, երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6-ը պարտադիր է դիմակներ կրել փողոցում՝ բարերի, ակումբների կամ այլ վայրերի դիմաց, որտեղ կարող են մարդիկ հավաքվել:
Հունաստանը, որը մտահոգված է օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում վարակի թվի աճով, ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները մուտքի իրավունք պետք է ապահովեն կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա, որը պետք է արված լինի վերջին 3 օրերի ընթացքում: Ցուցակում են հայտնվել Բելգիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան:
Ճապոնիան հայտարարել է, այս տարվա ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցել է տնտեսության ռեկորդային՝ 27,8 տոկոս անկում: