Պարետատունը վերանայել է մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը։ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացրեց հերթական, արդեն 5-րդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելու հիմնավորումները՝ հույս հայտնելով, որ դա արվում է վերջին անգամ, քանի որ բոլոր ռիսկերը դեռ չեզոքացված չեն։
Դիմակի կրումը շարունակում է մնալ պարտադիր, սակայն վերանայվում են բացօթյա տարածքում դիմակ կրելու պահանջները։ Հանրային տրանսպորտում, տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը, սակայն անձնական մեքենաներում արդեն ուրբաթ օրվանից՝ օգոստոսի 14-ից դիմակ կարող են չկրել։
Առաջիկա օրերին պարետը կհրապարակի ուղեցույցը։