«Մեր ջանքերը՝ կանոններին հետևելու իմաստով, իրենց արդյունքները տալիս են». Արսեն Թորոսյան

Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը, այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Ասրեն Թորոսյանը:

«Մենք նաև ունենք բավականին թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող, թե՛ սովորական մահճակալների և թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ունենք իջած թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների, որը դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում», - ասաց նախարարը:

«Մեր ջանքերը՝ կանոններին հետևելու իմաստով, իրենց արդյունքները տալիս են», - հայտարարեց Թորոսյանը՝ հույս հայտնելով, որ տեմպը կշարունակվի: