Կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 20 միլիոնին. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի փոխանցմամբ, կորոնավիրուսով ախտահարումների թիվն աշխարհում այս շաբաթվա ընթացքում կհասնի 20 միլիոնին, իսկ զոհերի թիվը՝ 750 հազարին: Այդ մասին ԱՀԿ գլխավոր տնօրենն ասել է Ժնևում այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Սա բարդ իրավիճակ է աշխարհի համար», - ասել է Գեբրեյեսուսը և միջազգային համայնքին կոչ է արել ակտիվորեն աշխատել համավարակը զսպելու ուղղությամբ:

Նա նշել է, որ «վերջին շրջանում ի հայտ են եկել հույսի նշույլներ»: