Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը:
«Մենք այս պայմաններում կես տարի ենք գտնվում և պետք է պատրաստ լինենք ևս այդքան ժամանակ այսպես ապրել»,- ասվում է Ռոհանիի հայտարարությունում, որը երեկ հրապարակվել է նախագահի կայքէջում:
Ռոհանիի փոխանցմամբ, սահմանափակումների թուլացում առաջիկայում չի նախատեսվում:
«Մենք պետք է գտնենք բնականոն վիճակի և վիրուսով պայմանավորված սահմանափակումների միջին ճանապարհը», - ընդգծել է նախագահը:
Իրանում անցած երկու ամիսների ընթացքում որոշ չափով թուլացրել են արգելքները, դրա հետևանքով բնակիչներից շատերը սկսել են անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, և ախտահարումների թիվը նորից աճել է:
Վերջին շրջանում Իրանում ամեն օր միջինը գրանցվել է կորոնավիրուսից մահվան 200 դեպք: