Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, ևս 13 հոգի ապաքինվել է

Լեռնային Ղարաբաղում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք՝ հասնելով 251-ի, ապաքինվել է ևս 13 մարդ:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:

Covid-19-ը Արցախում մինչ օրս հաղթահարել է 227-ը մարդ:

Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն: