Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 137-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 137-ի: Տասնյակ մարդիկ անհայտ կորած են մնում, առնվազն 5 հազարը վիրավորվել են:

Լրատվամիջոցները, մեջբերելով անվտանգության ուժերի ներկայացուցչին, հաղորդում են, որ երեկ ուշ երեկոյան զոհերի թիվը հասել է 145-ի, և պաշտոնյաներն ասում են, որ հավանաբար այդ թիվը կաճի:

Օգոստոսի 6-ին պայթյունի վայր այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել: