Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետների փոխանցմամբ, կորոնավիրուսով վարակվող միջինը յուրաքանչյուր 5-րդ հիվանդի մոտ երիկամների աշխատանքի լուրջ վատթարացում է գրանցվում: Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետներն այդ եզրակացությանն են հանգել հետազոտություն անցկացնելով COVID-19-ով հիվանդացած 1040 պացիենտների շրջանում:
Հետազոտվածների 23 տոկոսի մոտ նկատվել են լյարդի ֆունկցիայի խանգարումներ, և այդ հիվանդներն ինտենսիվ թերապիայի կարիք են ունեցել:
Համաձայն Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետների, կորոնավիրուսով վարակվածի մոտ կարող է առաջանալ ռեակտիվ կամ իշեմիկ հեպատիտ, ընդ որում հիվանդի վիճակը կարող է վատթարանալ նաև նրան տրվող դեղամիջոցների ազդեցության արդյունքում:
Հոնկոնգում հետազոտված հիվանդները 22-ից 52 տարեկան էին: