Կորոնավիրուսի համավարակի տարածումը շարունակվում է

Բրազիլիայի հիվանդանոցում փորձարկում են SinoVac չինական արտադրության վակցինան, Սան Պաոլո, 30 հուլիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը անցել է 18 միլիոն 700 հազարը, մահացել է ավելի քան 700 հազար մարդ, ապաքինվել է մոտ 12 միլիոն հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցած մեկ օրում վարակվել է մոտ 220 հազար մարդ և մահացել է ավելի քան 4 հազար 200 հիվանդ:

Միացյալ Նահանգներում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, վարակվել է ավելի քան 4 միլիոն 765 հազար մարդ, մահացել է ավելի քան 156 հազար 600 հիվանդ:

Հնդկաստանում Covid-19-ով հիվանդների թիվը հասել է 1 միլիոն 230,5 հազարի: Ռուսաստանում վարակվածների թիվը մոտ 841,5 հազար է, մահացել է ավելի քան 14 հազար 350 հիվանդ:

Հարավային Ամերիկայում ախտահարումների թիվն անցել է 5 միլիոնը: Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է մոտ 95 հազար 800 հիվանդ: Մեքսիկայում զոհերի թիվը մոտեցել է 49 հազարին: