Ռուսաստանի հետ կապված հաքերները Մեծ Բրիտանիայի նախարարի էլփոստից փաստաթղթեր են առևանգել

Ռուսաստանի հետ կապված հաքերները անցած տարի կոտրել են Մեծ Բրիտանիայի Միջազգային առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսի էլեկտրոնային փոստը և առևանգել մի շարք նամակներ ու փաստաթղթեր, հաղորդում է «Ռոյթերզը»՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած երկու աղբյուրների։

BBC-ն իր հերթին նշում է, թե այդ նամակները հետո հրապարակվել են համացանցում և օգտագործվել ընդդիմադիր լեյբորիստների կողմից անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ավելի վաղ՝ անցած հուլիսին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հրապարակավ մեղադրել էր Ռուսաստանին՝ վերջին ընտրություններին միջամտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։