Լեհաստանում կորոնավիրուսի տարածման հերթական ռեկորդն է սահմանվել՝ մեկ օրվա կտրվածքով։ Ըստ պաշտոնական աղբյուրների, անցած 24 ժամում հաստատվել է 680 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը անցել է 48 հազարից։ Մինչ օրս մահացել է 1738 մարդ։
Վարակի տարածումը կանխելու համար մարտի կեսերից երկրում արտակարգ դրություն է սահմանվել, հանրային փակ տարածքներում բոլորը պարտավոր են դիմակ կրել։ Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, թե գործող կարգը կխստացվի՝ խանութներն այլևս չեն սպասարկի այն հաճախորդներին, որոնք առևտուր կանեն առանց դիմակի։