Սաուդյան Արաբիայում ավարտվել է աշխարհի մահմեդականների ավանդական ուխտագնացությունը՝ հաջը:
Սովորաբար, այդ ամենամյա ուխտագնացության համար ավելի քան 180 երկրներից ժամանում է 2 միլիոնից ավելի հավատացյալ, սակայն այս տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի կապակցությամբ շատ խիստ սահմանափակումներ են մտցրել, և հաջին մասնակցել է շուրջ 10 հազար մահմեդական:
Այս տարվա հաջի մասնակիցներից պահանջել են պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակներ կրել:
Հաջի վերջին օրը մահմեդականները Մինայում քարեր են նետում սատային խորհրդանշող պատի վրա, ապա վերադառնում են Մեքքայի Մեծ մզկիթ՝ մահմեդականների գլխավոր սրբատեղի Քաաբայի շուրջը պտտվելու և աղոթելու համար: Այդ ծեսի անունը «թավաֆ» (tawaf) է: Դրանով հաջն ավարտվում է:
Ըստ իսլամի, յուրաքանչյուր բարեպաշտ մահմեդական պետք է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաջ կատարի: