Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 209-ով՝ հասնելով 39 հազար 50-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 193-ով և հասել 29 հազար 750-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1045 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 166 հազար 701-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 754-ի: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եվս 228 վարակակիր, ըստ նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 318 մարդ: