ՀՔԾ. Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյան, արխիվ

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի ծառայությունից:

Այս պահին դատարանը քննում է նրանց կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը:

Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի պարզաբանում, թե ինչ հոդվածներով է նրանց մեղադրանք առաջադրված: