«Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին», - այսօր Նիժնի Նովգորոդ կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն։
«Մենք հուսով ենք, որ ավելի լայնամասշտաբ պատվաստումը կմեկնարկի աշնանը։ Պատվաստանյութի պաշտոնական գրանցումից հետո առաջինը այն կստանան բժշիկները և ուսուցիչները», - հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարը։
Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ինստիտուտում պատվաստանյութի կլինիկական փորձարկումները արդեն իսկ ավարտվել են։