Կորոնավիրուսի համավարակը «ուրախացրել» է օվկիանոսի բնակիչներին

Սպիտակ կետ Նորվեգիայի ափերից ոչ հեռու, արխիվ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով նավագնացության և ձկնարդյունաբերության կրճատումը «ուրախացրել է» օվկիանոսի բնակիչներին։

Օվկիանոսում իրականացվող գիտական ծրագրերի մասնակից, կենսաբան Սերջիո Չիպոլոտին նշել է, որ կորոնավիրուսի համավարակը մարդկանց համար սարսափելի աղետ է՝ տնտեսական անկում, գործազրկություն, խիստ կարանտին, իսկ բնությունն, ընդհակառակը, կարողացել է «թեթևացած շունչ քաշել»։ «Կետերն ու դելֆինները շփվում են ձայնային ազդանշանների միջոցով։ Նավագնացության կրճատման հետևանքով նրանց ապրելու միջավայրն հիմա ավելի խաղաղ է, կողմնակի ձայներ չկան, ու նրանք ավելի հեշտ են միմյանց գտնում», - բացատրել է կենսաբանը։

Հիմա կետերի զուգավորման սեզոնն է, այս շրջանում նրանք բնազդաբար շարժվում են դեպի Բրազիլիայի ափերի Ատլանտյանի տաք ջրերը։ Կենսաբանները նկարահանել են կետերի «սիրային պարը»։