Հայաստանի Զինված ուժերի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից Զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, հաղորդում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:
Նպատակը, ըստ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման, զորքերի մարտունակության, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունների ստուգումն է, հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերի ճշտումը, ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումների անցկացումը՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։