Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակվելու մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով պաշտոնից ազատել Կոտայքի մարզպետին։
40-ամյա Ռոմանոս Պետրոսյանը 2013 թվականի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, 2015-ից` կուսակցության վարչության անդամ, և թավշյա հեղափոխությունից շատ չանցած՝ 2018-ի հունիսի 1-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ։