Զելենսկին Դոնբասի գծով գլխավոր բանակցող է նշանակել Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկին

Ուկրաինայի նախկին նախագահ առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, արխիվ

Դոնբասում իրավիճակի կարգավորման գծով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինան այսուհետ ներկայացնելու է երկրի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։ Այսօր նման հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նույն հրամանագրով Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման ազատվել է կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի պաշտոնից։

Լեոնիդ Կրավչուկը Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991-ից 1994 թվականներին։ Նրա օրոք Ուկրաինան անկախ պետության կարգավիճակ է ձեռք բերել։ Կրավչուկը Ուկրաինայի առաջին ղեկավարն էր, որ իր պաշտոնը թողեց ընտրություններում կրած պարտության արդյունքում։