Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:
«Ճամբարակ բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ:
Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 8 անգամ:
Երասխ, Արենի, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:
Հակառակորդը մեկական անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից», - մանրամասնում է Պաշտպանության նախարարությունը:
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով», - ասված է հաղորդագրությունում: