Թուրքիան պատրաստ է փարատել Ամերիկայի Միացյալ Նահանգների մտահոգությունները F-35 տեսակի ամերիկյան մարտական կործանիչների և ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի անհամատեղելիության վերաբերյալ:
Այդ մասին Թվիթերում տեղադրած հատուկ տեսաուղերձում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Թուրքիան շարունակել է արտադրել F-35 օդանավերի կարևոր բաղադրիչները՝ չնայած կորոնավիրուսի համավարակին և այդ օդանավերի ծրագրից դուրս հանվելու հանգամանքին: Մենք պատրաստ ենք տեխնիկական պահանջների տեսակետից փարատել օդանավերի և զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ամերիկացիների մտահոգությունները», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Աքարն ընդգծել է, որ F-35 օդանավերի արտադրության առումով Թուրքիան ոչ թե պատվիրողի, այլ գործընկերոջ դերում է: