Գիշերը և առավոտյան սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

«Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Բարձրունի, Անգեղակոթ բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 12 անգամ», - մանրամասնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով», - ասված է հաղորդագրությունում: