Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
Առայսօր, Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, մեկուսացված է 126 քաղաքացի:
Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ օր սիրականացվել է 4 հազար 991 փորձանմուշի հետազոտություն: