ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը և Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու:
Զորավարժություններին ներգրավված կլինեն մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում:
ՏԱՍՍ-ը նշում է, որ զորավարժությունները կանցկացվեն հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած բախումներից հետո:
Վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է: