Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը։ Ընդգծվել է «լարվածությունը թուլացնելու և իրավիճակը առողջացնելու» անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը շարունակելու տեսանկյունից, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։