ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սպառազինությունների մրցավազքը վերահսկելու կարևորությունը՝ համաշխարհային անվտանգության ու խաղաղության համար։

Ըստ Կրեմլի, երկու առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրին, Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ քննարկվել է նաև պայքարը կորոնավիրուսի դեմ։

Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին անդրադարձ չի եղել, այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Երեկ ԱՄՆ Սենատը հաստատել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն, որտեղ նոր սահմանափակումներ են նախատեսված արտասհամանյան այն ընկերությունների ու պաշտոնյաների դեմ, որոնք կաջակցեն ռուսական «Հարավային հոսք-2» գազատարի կառուցմանը։ 2018-ից սկսված այդ նախագծով Ռուսաստանը ծրագրում է Բալթիկ ծովով գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան։