Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է Վճռաբեկ դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի անունները:
ԲԴԽ պաշտոնական կայքէջը հայտնում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:
«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին», - ասված է հաղորդագրությունում: