Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա նշել է` սա, սակայն, չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը:
«Ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը», - նշել է վարչապետը` կոչ անելով շարունակել հետևել անվտանգության կանոններին:
Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսը հաստատվել է 35 հազար 254 հոգու մոտ։
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 171 մարդ: